Wednesday, June 22, 2011

Թուրքիայում կալանավորվել է հերթական գեներալը

Tert.am. 22-6-2011- Ստամբուլի քրեական դատարանի կայացրած որոշման համաձայն՝ երեկ կալանավորվել է «Բալյոզ» («Մեծ մուրճ») հեղաշրջման գործով անցնող գեներալ Զիյա Գյուլերը։
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները՝ Գյուլերի հետ միասին կալանավորվել է նաև ենթասպա Բյուլենթ Աքալը։
Նշենք, որ «Բալյոզի» գործով անցնող կասկածյալները հիմնականում մեղադրվում են «Թուրքիայի Հանրապետության իշխանությունը ուժով տապալելու փորձի» և «զինված խմբավորմանն անդամակցելու» համար:

No comments: