Wednesday, June 22, 2011

Սերժ Սարգսյան. Կազանում հայկական կողմի երազած փաստաթուղթը չէ

«Լրագիր» 22-6-2011- Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ ամբիոնում պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձել է Կազանում հունիսի 24-ին սպասվելիք եռակողմ հանդիպմանը Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով:
“Ես Կազան եմ մեկնելու լավատեսությամբ լցված, եւ ցանկանալու եմ իրոք, որ մենք գանք ընդհանուր հայտարարի, որովհետեւ թե Հայաստանը, թե Լեռնային Ղարաբաղը, խորապես շահագրգռված են խնդրի լուծմամբ: Արդար եւ խաղաղություն հաստատող լուծման կարիք ունենք մենք”, ասել է Սերժ Սարգսյանը:
Նա նշել է, որ Կազանի փաստաթուղթը իհարկե “հայկական կողմի երազած փաստաթուղթը չէ, բայց այն հնարավորություն է տալիս ձեռնամուխ լինելու մեծ Հիմնական պայմանագրի նախապատրաստման աշխատանքներին”: “Այնպես որ, եթե մենք հանդիպենք կառուցողական մոտեցմամբ, եթե ադրբեջանական կողմը նոր լրացուցիչ առաջարկներով հանդես չգա, կարծում եմ մենք կակնկալենք առաջընթաց”, ասել է Սերժ Սարգսյանը:

No comments: