«Պարզապես իշխանության մաս վերցնելու խնդիր կա, այդ է պատճառը, որ Հայ ազգային կոնգրեսը երկխոսությանը միտված նման քայլերի է դիմում։ Իրականում երկխոսությունը ոչ մի խնդիր էլ չի լուծում եւ որեւէ աղերս չունի հասարակական խնդիրների հետ։ Այս հարցի լուծման ճանապարհը մեկն է՝ իշխանության մի մասը տալ ՀԱԿ-ին եւ սրանով էլ ամեն ինչ վերջացնել»,- ասաց «Ժառանգության» պատգամավորը։
Ամփոփելով, Արմեն Մարտիրոսյանը տեսակետ հայտնեց, որ այս ամառը «խմորումների ամառ է լինելու, եւ ամեն բան ավելի պարզ կդառնա աշնանը»։
Նշենք, որ մայիսի 31-ի ՀԱԿ հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ընդդիմությունը պատրաստվում է 3-5 հոգանոց պատվիրակություն կազմել (այն արդեն կազմվել է), որն էլ կսկսի իշխանությունների հետ բանակցությունները, մինչդեռ իշխանական թեւը հրաժարվում է բանակցությունների ձեւաչափից եւ կողմ արտահայտվում սովորական քննարկումներին։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment