Tuesday, June 7, 2011

Իրանցի պաշտոնյա. «Ադրբեջանի կառավարությունը բռնագրավել է իրանցի ներդրողների գույքը»

Panorama.am. 6-6-2011- «Անցյալ 20 տարիների ընթացքում մեծ թվով իրանցիներ ներդրումներ են կատարել Ադրբեջանի Հանրապետությունում, սակայն նրանց մի մասը խնդիրների առջև է կանգնել, որն էլ նրանց սննկացման և կառավարության կողմից նրանց գույքի բռնագրավման պատճառ է հանդիսացել»: Այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է «Ադրբեջանի Հանրապետությունում ապրող իրանցիների պաշտպանության միության» նախագահ Միր Ղասեմ Մոումենին:
Իրանցի պաշտոնյան նշել է, որ Ադրբեջանում ապրող իրանցի գործարարների խնդիրներն ուսումնասիրելու նպատակով իրենց միությանը կից հատուկ հանձնախումբ է ձևավորվել:
Հիշեցնենք, որ Միր Ղասեմ Մոումենին վերջերս իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել էր. «Իրանցի շատ գործարարներ ներդրումներ են կատարել Ադրբեջանում, սակայն Ադրբեջանի կառավարությունը իրավական տեսանկյունից իրանցի ներդրողներին ոչ մի աջակցություն չի ցուցաբերել` վերջիններիս պատճառելով զգալի ֆինանսական վնասներ: Վերջին շրջանում Ադրբեջանում ապրող Իրանի քաղաքացիների (ուսանողներ, գործարարներ, առևտրականներ) բողոքներն ու դժգոհություններն ավելացել են` ուղղված Ադրբեջանի պաշտոնյաներին»:

No comments: