Tuesday, June 7, 2011

Նախարարի` պոռնոլուսանկարներ դիտող խրհրդարականը հրաժարական է տվել

News.am. 6-6-2011- Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի գլխավոր խորհրդական Արմեն Գեւորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որն ընդունվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին նախարարության տեղեկատվական բաժնից, նշելով, որ Արմեն Գեւորգյանը հրաժարականի դիմումը ներկայացրել է անցյալ երկուշաբթի` Մոսկվա կատարած գործուղումից վերադառնալուց անմիջապես հետո: Նախարարությունից փոխանցեցին նաեւ, որ հրաժարականի դիմումի մեջ չի նշվում հրաժարականի պատճառը, միաժամանակ չբացառեցին, որ դա կարող է կապված լինել նախարարի խորհրդականի հետ կապված վերջին սկանդալային դեպքի հետ:
Հիշեցնենք մայիսի 21-ին ԵՄ-Հայաստան խորհրդաժողովի ընթացքում, որին մասնակցում էին նաեւ Ազգային անվտնագության խորհրդի ներկայացուցիչները, slaq.am-ի տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես է Արմեն Գեւորգյանն օգտվում պոռնո կայքից` դիտելով մերկ լեսբուհիների լուսանկարներ:
Նշենք, որ մինչ արմեն Գեւորգայնի հրաժարականը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել էր, որ դեպքի առնչությամբ պետք է ծառայողական քննություն պետք է լինի, եւ մեղավորը պետք է պատժվի: «Թե ինչ ձեւով, ծառայողական քննությունը ցույց կտա»,-ասել էր վարչապետը: «Բացը, սակայն, ծառայողական քննությանը չի հասել»,-հավաստիացրեցին Էկոնոմիկայի նախարարությունից:

No comments: