
Նրա համոզմամբ, առավել քան ակնհայտ է, որ Բաքվում որդեգրել են Կազանի հանդիպումից առաջ Հայաստանյան հանրույթը իբրև թե անխուսափելի պատերազմով ահաբեկելու մարտավարությունը:
«Ադրբեջանական քարոզչությունն աշխատում է արագ արդյունքի վրա. կամ կտաք ամեն ինչ, կամ` պատերազմ: Պատահական չէ, որ վերջին օրերին պաշտոնական Բաքուն գործի է դրել իր ողջ դիվանագիտական, քարոզչական ներուժը մեզ` հայերիս հնարավորինս համոզիչ կերպով մոլորեցնելու համար, թե ադրբեջանական բանակն այնքան հզոր է, որ կարող է հեշտությամբ հաղթել: Այլ կերպ ասած, Բաքվում առաջնորդվում են՝ «սպառնա պատերազմով, բայց մի սկսիր այն» տրամաբանությամբ»,- կարծիք հայտնեց փորձագետը:
Ըստ բանախոսի՝ իրականում խաղարկվում է ստանդարտ դիվանագիտական-քարոզչական սցենար: «Նախագահների հանդիպումներին միշտ էլ նախորդել են ադրբեջանական կողմի հերթապահ սպառնալիքները: Այս անգամ այդ գործը վերապահված է Էլդար Սաբիրօղլուին: Անկեղծ ասած, Բաքվում մեզ ահաբեկելու համար հարմար թեկնածու չեն ընտրել: Տարաբնույթ արտակարգ պատահարներ հորինելու և դրանցով սեփական մարտական կորուստները կոծկելու հարցում այս պաշտոնյայի մասնագիտական պիտանելիությունը անառարկելի է: Բայց հայկական կողմերին ահաբեկելու դերի համար Էլդար Սաբիրօղլուն իսկապես պիտանի չէ»,- ասաց Դ. Ջամալյանը:
No comments:
Post a Comment