Tuesday, June 21, 2011

Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը նիստ է անցկացրել առանց հայկական պատվիրակության մասնակցության

PanARMENIAN.Net -20 հունիսի 2011 - Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի առամային նստաշրջանի առաջին աշխատանքային օրը կայացել է Լեռնային Ղարաբաղի հարցերով ենթահանձնաժողովի նիստը: Հայկական պատվիրակությունը չի մասնակցել ենթահանձնաժողովի նիստին, հայտարարելով, որ նրա դիրքորոշումն այս ենթահանձնաժողովի ստեղծման հարցում անփոփոխ է մնում:
Ինչպես հաղորդում է Trend-ը, ենթահանձնաժողովն աշխատանքը սկսել է ադրբեջանական պատվիրակության, ինչպես նաև ԵԽԽՎ քարտուղարության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ինչպես ավելի վաղ հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, պատվիրակությունը մտադիր չէ մասնակցել գործընթացին, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով և նոր լարվածությամբ:
ԵԽԽՎ բյուրոյի նիստում հունվարի 28-ին իսպանացի պատգամավոր Խորդի Քսուքլա ի Կոստան ընտրվել է Ղարաբաղի հարցերով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի նոր նախագահ: Ենթահանձնաժողովւ երկարատև դադարից հետո սկսել է կրկին գործել ԵԽԽՎ նախագահի` թուրք պատգամավոր Մովլուդ Չավուշօղլուի նախաձեռնությամբ:

No comments: