Monday, June 20, 2011

Ահմադինեժադը զրուցել է ոչ միայն Սարգսյանի, այլ նաև Ալիևի հետ, բացառված չէ, որ Ղարաբաղի մասին

PanARMENIAN.Net - 20 հունիսի 2011 - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հեռախոսազրույց է ունեցել ոչ միայն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, այլ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը, զրույցի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմանի հարաբերությունների, տարածաշրջանային ակտիվության վերաբերյալ:
Իրանի նախագահն ավելի վաղ զանգահարել էր Հայաստանի նախագահին: Կողմերը քննարկել են հայ-իրանական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության ակտիվացման հարցեր: Շոշափվել են նաև տարածաշրջանային հարցեր: Հեռախոսազրույցը կայացել է իրանական կողմի նախաձեռնությամբ:
Փորձագետների շրջանում կարծիք կա, որ զրույցների օրակարգում եղել է Կազանում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

No comments: