Tuesday, June 21, 2011

Չի բացառվում արտաքին միջամտությունը Սիրիայում. Աբդուլլահ Գյուլի խորհրդական

Tert.am. 20-6-2011- Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադն ունի մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ երկրում բարեփոխումներ սկսելու համար։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է թուրքական «Ջիհան» գործակալությունը, «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի մերձավորարևելյան հարցերով խորհրդական Էրշաթ Հյուրմյուզլյուն։
«Ասադը մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ ունի երկրում բարեփոխումներ սկսելու պահանջին դրական պատասխան տալու համար։ Հակառակ դեպքում այլևս չի կարողանալու պահպանել իր իշխանությունը։ Առկա է նաև արտաքին միջամտության վտանգը, ինչից մենք միշտ վախենում ենք»,– ասել է Թուրքիայի նախագահի խորհրդականը։

No comments: