ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները փաստել են, որ գերիներին իրենց հայրենիք վերադարձնելու գործընթացը դանդաղ է ընթանում, քանի որ ադրբեջանական կողմը չի դրսևորում նույնքան պատրաստակամություն և վճռականություն:
Հանձնաժողովի անդամները նշել են, որ անհրաժեշտ է միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել ադրբեջանական իշխանությունների կողմից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատանքները սահմանափակելու իրողության վրա և բարձրացնել գերիներին ու անհայտ կորածներին հայրենիք վերադարձնելու աշխատանքների արդյունավետությունը:
No comments:
Post a Comment