Friday, July 15, 2011

Չինացին 42 տարվա ընթացքում խմել է 1,5 տոննա բենզին

Tert.am. 14-7-2011- Չինաստանի 71-ամյա բնակիչ Չեն Դեցզյունը արդեն 42 տարի է՝ ֆիզիկական ցավը հաղթահարելու նպատակով բենզին է խմում: Յուրաքանչյուր ամիս տղամարդը խմում է 3-3,5 լիտր բենզին, որը գնում է մոտակա բենզալցակայանից:
Դյուրավառ հեղուկի նկատմամբ նրա սերն առաջին անգամ դրսևորվել է 1969-ին, երբ Չենը սկսել է ուժեղ հազալ և տառապել կրծքավանդակի շրջանում անտանելի ցավերից: Այն ժամանակ դեղերը նրան չեն օգնել, ինչից հետո Չենը որոշել է անցնել բուժման ոչ ավանդական մեթոդների:
Երբ Չենն առաջին անգամ փորձել է բենզինը, ցավը միանգամից անցել է: Սակայն այժմ տղամարդու մոտ իսկական կախվածություն է առաջացել այդ հեղուկից: Ընդհանուր առմամբ 40 տարվա ընթացքում նա խմել է 1,5 տոննա բենզին:
Հետաքրքրական է, որ Չունցինի հոսպիտալի բժիշկներն ասում են, որ Չենն ընդհանուր առմամբ առողջ է, թեև նրա մոտ առկա են էմֆիզեմայի ախտանշաններ, հաղորդում է Росбалт-ը:

No comments: