Friday, July 15, 2011

Windows XP-ն 1000 օր հետո «կմահանա»

News.am. 14-7-2011- Microsoft-ն սկսել է Windows XP օպերացիոն համակարգի վերջին 1000 օրվա պաշտոնական հետ հաշվարկը: 2014 թվականի ապրիլի 8-ին Windows XP-ի աջակցությունը կդադարեցվի: Այդ ամսաթիվը կդառնա համակարգչային պատմության մեջ ամենահայտնի օպերացիոն համակարգի ավարտի խորհրդանիշը, գրում է МК-ն:
Միաժամանակ, Windows XP Microsoft-ի դադարով, կդադարեցվի նաեւ այդ օպերացիոն համակարգով համակարգիչների վաճառքը, նշում է MIGnews-ը:
Նշենք, որ այսօր Windows XP-ով աշխատում է աշխարհում գոյություն ունեցող համակարգիչների 51,7 տոկոսը, Windows 7-ով` 27,13 տոկոսը: Windows XP օպերացիոն համակարգը թողարկվել է 2001-ի հոկտեմբերի 25-ին եւ համարվում է Windows 2000 Professional-ի կատարելագործված տարբերակը: XP անվանումը գալիս է անգլերեն eXPerience (փորձ) բառից:

No comments: