Sunday, July 3, 2011

Բացառված չէ, որ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ որոշ հարցերում համակարծիք լինենք. Հայրիկյան

Tert.am. 2-7-2011- «Բացառված չէ, որ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ որոշ հարցերում համակարծիք լինենք»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ արձագանքելով ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ակումբավարի հարցին։ Նա նշեց, որ ցանկացած լուծում, որը հաշվի կառնի Արցախի կարգավիճակի հարցը, իրենց համար ավելի ընդունելի է, քան «այս չազդարարված պատերազմը»։
«Պոռոտախոսներ միշտ ունեցել ենք, ունենք, նույնիսկ սերունդներով ենք պոռոտախոսություն մեր ֆիդայական շարժումները համարում ենք մեծ հաղթանակ, որը խաբեյություն է, պոռոտախոսություն...
Այսինքն՝ պոռոտախոսությամբ մենք մի բացառիկ ժողովուրդ ենք»,– հայտարարեց նա՝ ավելացնելով, որ չնայած մեր այդ սովորությանը՝ չպետք է անտեսել իրականությունը։ Իսկ այդ իրականությունը վկայում է այն մասին, որ այսօր մենք, Հայրիկյանի խոսքով, ունենք թշնամական հարաբերություններ հարևանների հետ, որոնք գալիս են և հարևաններից, և այս տարածաշրջանում իրենց ազդեցությունը պահպանել ցանկացող «իմպերիալիստական ուժերից»։
Հայրիկյանը ներկայացրեց Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում ԱԻՄ-ի դիրքորոշումը. «Արցախյան հարցի որևէ կարգավորում, որի շրջանակում Արցախն ընդհանրապես չի անտեսվելու, մեզ համար ավելի ցանկալի է, քան այսօրվա, այսպես կոչված, հաղթանակած վիճակը, որի մասին Սերժ Սարգսյանը ժամանակին, ի պատիվ իրեն, ասաց, որ այն հաղթանակ կոչել չի կարելի, քանի դեռ խաղաղությունը պայմանագրով ամրագրված չէ և ճանաչված չէ միջազգայնորեն և
հակառակորդի կողմից»,– հայտարարեց նա։

No comments: