Thursday, July 14, 2011

Ֆրանսիայի Սենատը զգուշացնում է ֆրանսիացի քաղաքական գործիչներին զերծ մնալ հակաթուրքական հայտարարություններից

Tert.am. 14-7-2011- Ֆրանսիայի Սենատի կողմից պատրաստվել է Թուրքիա–Եվրամիություն հարաբերություններին նվիրված մի զեկույց, որում առկա են որոշ նախազգուշացումներ՝ ուղղված ֆրանսիացի քաղաքական գործիչներին։
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, զեկույցում քաղաքական գործիչներին մասնավորապես կոչ է արվում զերծ մնալ հակաթուրքական հայտարարություններից։
Զեկույցում հիշեցվում է, որ Ֆրանսիայում հաջորդ տարի տեղի են ունենալու ընտրություններ և կոչ արվում զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են ունենալ բացասական հետևանքներ։
«Թուրքիան աշխարհաքաղաքական տեսանկյունից կարևոր երկիր է։ Սակայն որոշ քաղաքական գործիչների կողմից արվում են այնպիսի հայտարարություններ, որոնք ունենում են շատ լուրջ բացասական հետևանքներ։ Հուսով ենք՝ ընտրություններին Թուրքիայի թեման չի քաղաքականացվի»,– նշվում է զեկույցում։

No comments: