Tuesday, July 26, 2011

Լեհաստանը շահագրգռված է Ադրբեջանից ստացվող նավթի ծավալի մեծացման հարցում

News.am. 26-7-2011- Լեհաստանը շահագրգռված է Ադրբեջանից ստացվող նավթի ծավալի մեծացման հարցում: Այդ մասին հուլիսի 25-ին երկու երկրների գործարար ներկայացուցիչների մասնակցությամբ Բաքվում կայացած բիզնես ֆորումի ընթացքում հայտարարել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:
Նա նշել է, որ Լեհաստանն արդեն Ադրբեջանից տարեկան 1 մլն տոննա ծավալով նավթ է ստանում, որը վերամշակվում է Չեխիայի նավթավերամշակող գործարանում: «Դա լեհական կապիտալով ձեռնարկություն է, եւ մենք շահագրգռված ենք, որ Ադրբեջանից գործարան եկող նավթի ծավալը մեծանա»,- ասել է Կոմորվսկին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր հերթին, մասնավորապես, հայտարարել է, որ իր երկիրը «կցանկանար լեհական ընկերություններին տեսնել ադրբեջանական տնտեսության մեջ ներդրում կատարողների շարքում»:
«Մենք նաեւ կարծում ենք, որ լեհական ընկերությունները կարող են մասնակցել Ադրբեջանում խոշոր ենթակառուցվածքային նախագծերին»,- ասել է նա: Միեւնույն ժամանակ Ալիեւն իր երկրի պատրաստակամությունն է հայտնել «Լեհաստանում ներդրումներ կատարելու» հարցում:

No comments: