Wednesday, July 27, 2011

Իրանի նախագահի նվիրած ինքնաթիռը հանձնվեց հացեատիրոջը` Թուրքմենստանի նախագահին

Panorama.am. 26-7-2011- Ժամեր առաջ Թուրքմենսատնի մայրաքաղաք Աշխաբադի օդանավակայանում կազմակերպված միջոցառման ժամանա`կ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ` Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին հանձնվեց Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նվիրած իրանական արտադրության «Ֆաջր 3» մակնիշի 4 տեղանոց ինքնաթիռը:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ Թուրքմենստանի նախագահը Նոուռուզի առթիվ Իրանին 1000 տոննա ալյուր էր նվիրաբերել, և ի պատասխան, Իրանի նախագահը Բերդի Մուհամմեդովին է նվիրել իրանական արտադրության այդ ինքնաթիռը:
Նշենք, որ մինչ այդ Թուրքմենստանից ժամանած օդաչուներն ու տեխնիկական ինժեներն Իրանում անցկացրել են ինքնաթիռի շահագործման հետ կապված անհրաժեշտ ուսումնական վարժանքները:

No comments: