«Լրագիր» 1-7-2011- Հայ ազգային Կոնգրեսի առաջնորդը հունիսի 30-ի հանրահավաքային ելույթում չի անդրադարձել Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում Կազանում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը: Տեր-Պետրոսյանն ասել է, թե այնտեղ լուրջ բան է տեղի ունեցել, բայց քանի որ ինքը չունի մանրամասն տեղեկատվություն, ձեռնպահ է մնում մեկնաբանություններից:
Նախկինում, անցած երեք տարիների ընթացքում, Տեր-Պետրոսյանը երբեք չի զլացել Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ծավալուն վերլուծություններ անել: Ավելին, կար մի պահ, երբ Տեր-Պետրոսյանի հանրահավաքային եւ այլ հրապարակային ելույթների զգալի մասը կազմում էին հենց այդ վերլուծությունները: Իսկ մեկ ամիս առաջ` մայիսի 31-ի հանրահավաքի ընթացքում Տեր-Պետրոսյանը հայտարարեց. Իսկ որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում, եւ որ ստատուս-քվոյի պահպանման ռեսուրսն այլեւս սպառվում է, ակնհայտորեն երեւում է նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի ս.թ. մայիսի 26-ի դովիլյան համատեղ հայտարարությունից, ինչպես նաեւ մեր ձեռքի տակ եղած որոշ խորհրդապահական տեղեկություններից։
Արդ, ուրեմն ինչու հանդիպումից առաջ Տեր-Պետրոսյանին հասանելի են եղել խորհրդապահական տեղեկություններ, իսկ հանդիպումից մեկ շաբաթ անց դրանք բացակայում են, համենայն դեպս այն չափով, որ հնարավորություն տային Տեր-Պետրոսյանին արտահայտվել Կազանում տեղի ունեցածի վերաբերյալ, առավել եւս, եթե այնտեղ շատ լուրջ բաներ են տեղի ունեցել, ինչպես նշել է Կոնգրեսի առաջնորդը:
Մնում է ենթադրել, որ Կազանից հետո “խորհրդապահական տեղեկություններ” չեն եղել, որպեսզի դրանք չխառնվեն Հայաստանի ներքաղաքական գործընթացին, դրանք զերծ պահելով ղարաբաղյան հարցի ավանդական կիրառումից: Ըստ երեւույթին, Կազանի հանդիպման կազմակերպիչները փակ են պահել “խորհրդապահական” տեղեկատվական հոսքերի ճանապարհները, փորձելով պահպանել Հայաստանի ներքաղաքական գործընթացում սկսած ղարաբաղազերծ օրակարգը:
Նաեւ, հավանաբար, Կոնգրեսի առաջնորդն ինքն էլ քաջ գիտակցում է, որ ներկա պահին Ղարաբաղի հարցը ներքաղաքական շրջանառության մեջ առաջնային դիրքեր բերելը միմիայն կթուլացնի Կոնգրեսին, հանրության ուշադրությունը վերջնականապես կշեղի ներքաղաքական գործընթացից (հունիսի 30-ի հանրահավաքի սակավամարդությունը արդեն իսկ այդ գործընթացի առկայության մասին է վկայում), ու դրանով միմիայն կամրապնդի Սերժ Սարգսյանի դիրքերը:

No comments:
Post a Comment