Tert.am. 1-7-2011- Հայաստանից արտագաղթը հասել է տագնապալի սահմանի: Այսօր նման ահազանգ հնչեցրին արտագաղթի ծավալներով և երկրի ժողովրդագրական պատկերով մտահոգված մի խումբ մտավորականներ լրագրողների հետ հանդիպմանը։
Գրողների միության նախագահ Լևոն Անանյանն ընդգծեց, որ այսօր երկրում ամենակարևոր խնդիրներից է բնակչության արտահոսքը: «Մեր պատմության մեջ միշտ էլ արձանագրել ենք արտագաղթ, բայց հիմա հասել ենք մի հանգրվանի, որ այլևս մտավորականներս չենք կարող հանգիստ նայել, թե ինչ է կատարվում»,- ասաց նա:
Անանյանի խոսքով՝ չնայած երկրում «որոշակի քայլեր» արվում են, բայց վերջում ամեն ինչ դառնում է իմիտացիա, և տարեցտարի արտագաղթը ոչ միայն չի նվազում, այլև շատանում է: Սամանամերձ մի գյուղի գյուղապետ վերջերս Լևոն Անանյանին պատմել է, թե ինչպես են գյուղից Ռուսաստան մեկնել միանգամից հարյուր երիտասարդներ:
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը հայտարարեց, որ իրենք հիմա են այս հարցի մասին բարձրաձայնում, որովհետև արդեն «քանակը որակ է տվել»: «Տեսնում ենք ամայացած գյուղեր, ամայացած փոքր քաղաքներ»,- ասաց նա: Դանիելյանի խոսքով՝ իրենց լրջորեն մտահոգում է Հայաստանից դեպի Ռուսաստան իրականացվող ներգաղթի ծրագիրը: «Էմիսարները գնում են գյուղեր, բաժանում են այս բլանկները: Մենք տեսնում ենք, թե այդ ծրագրին մասնակցելու համար ինչպիսի հերթեր են գոյանում»,- պատմեց նա՝ ավելացնելով, որ այս գործընթացը պետք է կասեցվի:
«Մենք էլ էն 88-ի ժողովուրդը չենք,..., սա բազմաշերտ խնդիր է, և մենք պետք է մանրամասն քննարկենք»,- ասաց նա:
Տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն ընդգծեց, որ այսօր երկրից արտագաղթում է ոչ միայն բնակչության աշխատունակ հատվածը, այլև ազգային կապիտալն է արտահոսում: «Մենք նվեր ենք տալիս այլ պետություններին մեր որակյալ մասնագետներին»,- ասաց նա:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նշեց, որ արտագաղթը կասեցնելու համար պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել: Ըստ նրա՝ արտագաղթի կասեցումը խարսխել միայն հայրենասիրության վրա, ուղղակի անմտություն է հատկապես այսօրվա պայմաններում, երբ մարդն իր հայրենիքում սոված է, չի կարողանում ռեալիզացվել: «Ու հիմա հաճախ ես լսում եմ մարդկանցից, որ «սա իմ հայրենիքը չէ»»,- ասաց Խառատյանը:
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորԱզատ Եղիազարյանը պատմեց, որ իր հայրենի Գավառը դատարկվել է, «տների 40 տոկոսը փակ է», մնացել են միայն ծերերը:
Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը դժգոհեց հեռուստաալիքներից, քանի որ, ըստ նրա, վերջիններս ցուցադրում են լավ կենցաղը՝ բնակչության մոտ արտագաղթի ցանկություն արթնացնելով:
Մտավորականները բաց նամակ են պատրաստել և այսօր ուղարկելու են վարչապետին և Ազգային ժողովի նախագահին: Նրանք ԱԺ նախագահին առաջարկում են բարձրացված խնդրի շուրջ խորհրդարանական լսումներ կազմակերպել, իսկ կառավարությանն առաջարկում են իրավիճակը շտկելու համար «կոնկրետ և վստահություն ներշնչող» միջոցառումներ իրականացնել:
Մտավորականները կոչ ուղղեցին ազգաբնակչությանը. «Մի՛ լքեք հայրենիքը, մնացե՛ք և շենացրե՛ք մեր երկիրը»:

No comments:
Post a Comment