«2010 թվականից մենք, նաև միջազգային կազմակերպությունների հետ աշխատելով և նրանց մեթոդիկան օգտագործելով, իրականացնում ենք պարտքի կայունության վերլուծություն։ Եվ այդ տեսանկյունից չեմ կարծում, որ այդ թիվը սարսափելի է և կառավարելի չէ։ Զուտ պարտքի մեծության տեսանկյունից կարծում ենք, որ այն խնդրահարույց չէ։ Կայունության տեսանկյունից ծրագիրը գնահատում են ոչ միայն միջազգային կառույցները, որոնք միջպետական մարմիններ են, այլև վարկանշային գործակալությունները, որոնք մասնավոր կառույցներ են։ Բացի դրանից, մեր բյուջեի տեսանկյունից, մեր պարտքի մասին օրենքը հստակորեն սահմանում է 50 տոկոս և 60 տոկոս սահմանները։
Եվ դա համապատասխանում է միջազգային լավագույն փորձին։ Հայաստանի Հանրապետության սահմաններում մեր օրենքն ասում է, որ եթե 60 տոկոս է, ապա դա ոչինչ է, իսկ եթե 50 տոկոսից է ավելանում, ապա բյուջեի դեֆիցիտը պետք է կրճատվի և հաջորդ տարվա համար կազմի նախորդ տարվա ՀՆԱ–ի նկատմամբ 3 տոկոս։ Մեզ մոտ նման խնդիր գոյություն չունի։ Եվ մենք անգամ կարող ենք այդ սահմաններում պարտքը ավելացնել՝ առանց կայունության մասին լրջորեն մտահոգվելու»,– պարզաբանեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։
Բայց նա նշեց, որ դա ամենևին չի նշանակում, թե պետք է թուլանալ և ասել, թե ընդհանրապես խնդիր չունենք։ Մենք ունենք պարտք, որն զգալի է մեր երկրի համար և պետք է այդ պարտքն արդյունավետ կառավարվի, սակայն կայունության տեսանկյունից այն խնդրահարույց չէ։ Նշենք, որ Հայասըանի Հանրապետության պարտքը, մոտավորապես, կազմում է 4 միլիարդ դոլար, որից 500 միլիոնը ներքին պարտքն է և 3.5 միլիարդը՝ արտաքին։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment