Ըստ տեղեկատվության` իսրայելցի գեներալը նշել է, թե վախենում է, թե հանկարծ Իսրայելի վարչապետը, պաշտպանության նախարարը և ԶՈւ օդային ուժերի հրամանատարը համոզված չլինեն, որ Իսրայելի զինված ուժերն այնքան կարողություն ունենեն, որպեսզի հարձակվեն Իրանի միջուկային օբյեկտների վրա:
Հիշեցնենք, որ վերջերս «Մոսադ»-ի նախկին ղեկավար Մեիր Դագանը մամլո ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Իսրայելի կողմից Իրանի վրա հնարավոր հարձակման թեմային, հայտարարել էր. «Իսրայելը Իրանի միջուկային հաստատությունների վրա հարձակման հետևանքով տարածաշրջանում առաջացած բախումներին չի կարող դիմակայել: Իսրայելը ընդունակ չէ կասեցնել Իրանի միջուկային ծրագիրը, այլ միայն կարող է այն դանդաղեցնել: Իրանի միջուկային հաստատությունների վրա Իսրայելի հնարավոր ռազմական հարձակումը ամենահիմար բանն է, որ մինչ այդ ես լսել եմ»:
Իսկ օրերս Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդային ուժերի հրամանատար, գեներալ Ալի Հաջիզադեն հայտարարեց, որ ԻՀՊԿ օդային ուժերն համալրված են 2000 կմ հեռահարությամբ հրթիռներով, դրանից ավելի հեռահարության կարիք Իրանը չունի, քանի որ Իսրայելի հեռավորությունն Իրանից ընդամենը 1200 կմ է, և վերջինիս կարող են հարվածել նույնիսկ Իրանի կենտրոնական Սեմնան նահանգից»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment