Wednesday, July 27, 2011

Թուրքերը Աջարիան առանձնացրել են Վրաստանից

Panorama.am. 26-7-2011- Թուրքիայում ընթացող համաշխարհային մշակութային փառատոնի գովազդային պաստառի վրա Աջարիան ներկայացված է որպես առանձին երկիր: Այդ մասին հաղորդում է վրացական «ipn.ge» կայքը:
Սոցիալական կայքերում տարածվել է նշված պաստառի պատկերը, որի վրա պարզ երևում է, որ մասնակից երկրների ցանկում Աջարիան և Վրաստանը ներկայացված են իրարից առանձին: Այդ ցուցակում, որպես փառատոնի մասնակից, նշված է նաև Հայաստանը:
Նշենք, որ Թուրքիայում ընթացող համաշխարհային մշակութային փառատոնը մեկնարկել է հուլիսի 12-ին:

No comments: