Friday, July 15, 2011

Պաշտոնական Երևանն ու Բաքուն դեռ չեն արձագանքում Մեդվեդևի ուղերձին

7or.am. 15-7-2011- Վերջին օրերին Հայաստան, Ադրբեջան և անգամ ԱՄՆ այցելեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ իր հետ տանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ուղերձը։ Պաշտոնական Երևանն ու Բաքուն, սակայն, դեռ չեն շտապում պատասխանել Մեդվեդևի ուղերձին, թեև թե՛ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, և թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լավրովին խոստացել էին, որ առաջիկայում այդ պատասխանը կտան։ Մեդվեդևի ուղերձի բովանդակությունը պաշտոնապես չի հայտարարվում։ Բայց «Twitter»-ում ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական էջում Սերգեյ Լավրովը գրել էր, թե Մեդվեդևի ուղերձում ասված է. «Պայմանավորվելու ժամանակն է»:

No comments: