Friday, July 15, 2011

Թուրք–քրդական բախումներ Դիարբեքիրում. 20 զոհ

Tert.am. 15-7-2011- Թուրքիայի Դիարբեքիր նահանգում Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) և թուրքական բանակի զորամիավորումների միջև տեղի ունեցած կատաղի բախումների հետևանքով զոհվել է 13 և վիրավորվել 7 թուրք զինվոր։
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, բախումները տեղի են ունեցել Սիլվան շրջանում։ Թուրքական զորամիավորումները փորձել են ծուղակը գցել 20-30 քուրդ զինյալների, այնինչ իրենք են հայտնվել թակարդում։
Նշվում է, որ բախումների հետևանքով PKK–ն նույնպես կորուստներ է կրել։ Ըստ նախնական տվյալների՝ զոհվել է 7 քուրդ զինյալ։
Ներկա պահին Դիարբեքիրում օդուժի կիրառմամբ շարունակվում է գործողությունը PKK–ի դեմ։

No comments: