Friday, July 1, 2011

Դավիթ Բաբայան. Բանակցային գործընթացին ԼՂ մասնակցությունն ուղղակի անհրաժեշտություն է

Panorama.am. 30-6-2011- «Պաշտոնական Ստեփանակերտը բազմիցս հայտարարել է, որ Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին ուղղակի անհրաժեշտություն է»,- անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում առաջընթացին` Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նրա կարծիքով, քանի դեռ ԼՂՀ-ն որպես բանակցային կողմ ներկայացված չի խաղաղ կարգավորման բանակցություններում ակնկալել «որևէ շոշափելի առաջընթաց ուղղակի անիմաստ է»:
Դավիթ Բաբայանի համազմամբ, այս դրույթի ճշմարտացիությունը ակնհայտ էր հենց այն պահից երբ, Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով ԼՂՀ-ն դուրս մնաց բանակցային գործընթացից:
«Արցախի մասնակցության վերականգնումը ուղղակի անհրաժեշտություն է և ինչ-որ ամբիցիաներից չի բխում: Պարզապես` առանց դրա հանրավոր չէ ԼՂ հիմահարցի վերջնական լուծումը»,- նշեց Դ. Բաբայանը:
Անդրադառնալով կազանյան հանդիպմանը` Դավիթ Բաբայանը շեշտեց, որ հանդիպման նման արդյունքները նախապես կանխատեսելի էին:
Բանախոսն առանձնացրեց կազանյան հանդիպման նախօրեին Իլհամ Ալիևի՝ «Եվրանյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցը, որտեղ վերջինս հատուկ ընգծել էր այն միտքը, որ չի պատրաստվում որևէ զիջումների գնալ և դիտարկում է ԼՂ-ն՝ որպես Ադրբեջանի անբաժանելի մաս:
«Ցանկացած նմանատիպ հանդիպման ժամանակ Ադրբեջանը որոշակի քաղաքական ակնկալիքներ ունենալով` առաջ է բերում իր ապակառուցողական դիրքորոշումը և այս պարագայում դժվար է որոշակի շոշափելի արդյունքներ ակնկալել»,- նշեց Դավիթ Բաբայանը:

No comments: