Saturday, July 30, 2011

Թուրքիայում բանակ–պետություն ճգնաժամը դեռ նոր է սկսվում. ադրբեջանցի փորձագետ

Tert.am. 30-7-2011- Եթե Թուքրիայի իշխանությունների վերաբերմունքը երկրի զինված ուժերի նկատմամբ չփոխվի, բանակն իր խոսքը կասի։ Այս մասին SalamNews–ի հետ զրույցում ասել է ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը։
Խոսելով Թուրքիայում շարունակվող զինվորականների ձերբակալությունների մասին՝ Ջաֆարովն ասել է. «Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է կանխատեսեին դա։ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ Քոշաները հրաժարական տվեց՝ ի նշան ստեղծված իրավիճակի դեմ բողոքի»։
Ադրբեջանցի ռազմական փորձագետը նշել է, որ ճգնաժամը գեներալների հրաժարականով չի ավարտվել և ունենալու է իր տրամաբանական շարունակությունը։
«Կարծում եմ՝ ճգնաժամը դրանով չի ավարտվել։ Եթե շարունակվեն նման քայլեր իրականացվել Զինված ուժերի դեմ, բանակը կասի իր խոսքը։ Ինչպես հայտնի է, Թուրքիայում զինվորականները միշտ էլ որոշիչ դերակատարություն են ունեցել երկրի քաղաքականությունում»,– ասել է Ջաֆարովը։

No comments: