Thursday, July 14, 2011

Օբաման հաստատել է ԱՄՆ մտադրությունը` հասնել շրջանակային համաձայնագրի կնքման ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ

News.am. 14-7-2011- ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է ԱՄՆ մտադրությունը` հասնել շրջանակային համաձայնագրի կնքման ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ: Այդ մասին Օբաման հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավովի հետ հանդիպման ընթացքում` շնորհակալություն հայտնելով նրան ղարաբաղյան կարգավորման ընթացքում ցուցաբերած ջանքերի համար:
Սպիտակ տանը կայացած հանդիպմանն Օբաման եւ Լավրովը քննարկել են նաեւ Ռուսաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցը, այդ թվում` փաստաբան Սերգեյ Մագնիտսկիի մահվան գործը, հաղորդում է newsru.com կայքը:
Օբաման իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի ջանքերին` Լիբիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման մշակման հարցում` հատուկ ընդգծելով, թե ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել բանակցությունները, որոնք կհանգեցնեն ժողովրդավարական բարեփոխումների, եթե Մուամար Քադաֆին դուրս գա քաղաքական ասպարեզից:
ԱՄՆ նախագահն ու ՌԴ արտգործնախարար քննարկել են նաեւ Իրանի կողմից ատոմային ծրագրի պարտավորությունների չկատարումը եւ այլ հարցեր:

No comments: