Saturday, July 30, 2011

Մամեդով. Գաբալայի ՌԼԿ վնասում է Ադրբեջանին

Panorama.am. 30-7-2011- «Գաբալայի ռադիոկլոկացիոն կայանի (ՌԼԿ) բանակցություները անարդյունավետ են, իսկ ինքը` կայանը, երկրին օգուտ չի տալիս»,- «Օբյեկտիվ ԹՎ»-ին տված հարցազրույցում ասել է Ռազմական վերլուծությունների կենտրոնի ղեկավար Իլդիրիմ Մամեդովը:
«2002 թ-ից սկսած` ավելի քան 10 տարիների ընթացքում Ռուսաստանը տարեկան 14 մլն է վճարում, բայց այդ միջոցները չեն հասնում բյուջե. դրանք ռազմական տեխնիկական համագործակցության հաշվին են գրվում, այդ թվում` Ռուսաստանում ուսանողների ուսուցման, ռազմական տեխնիկայի և տեխնոլոգիայի թարմացման նպատակնեով են օգտագործվում»,- վստահեցրել է փորձագետը:
Ուկրաինան ունի մի շարք տեղեկատվական-վերլուծական կենտրոններ, ինչպիս, օրինակ, «DTV»-ն է, նախատեսված են կանխելու հրթիռային հարձակումները և հետևելու հակառակորդի շարժը 8 կմ շառավիղով:
«Ուկրաինացիները Ռուսաստանից տարեկան 25 մլն դոլար կանխիկ գումար են վերցնում` հիշեցնելով բնապահպանական վնասի և ռազմաքաղաքական փոփոխված իրողություների մասին: Տարօրինակ է` կառավարությունը պատրաստվում է այս նույն պայմաններով հերթական պայմանագիրը ստորագրել ռադիոլոկացիայի ընդլայնման մասին»,- նշել է Մամեդովը:
Բացի բնապահպանական վնասը, գոյություն ունեն նաև այլ բացասական գործոններ: Ռադիոլոկացիոն կայանի շահագործումը նշանակում է, որ Ադրբեջանի տարածքում մշտապես պետք է գտնվի 1400 ռուս զինվոր:
«2008 թ Ռուսաստանը Վրաստանի հետ հակամարտության ժամանակ ռազմական գործողությունների մի մասը տեղափոխել էր մեր երկրի տարածք, և այս հանգամանքի մասին երկրի նախագահը և նրան շրջապատող մարդիկ լռում են: Այդ ժամանակ Ադրբեջանի արևմտյան մասում` Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթատարի վրա, 12 ռումբ է ընկել, որից 4 պայթել են:
Այսօր Ռուսաստանի համար Կովկասը ամենազգայուն տարածաշրջանն է, հետևաբար` իր ռազմական ուժերի մեծ մասը գտնվում են ոչ թե Արևմուտքում, ինչպես խորհրդային տարիներին էր, այլ հարավում: Ադրբեջանը, ինչպես նաև` Վրաստանը, ռուսական զինվորականների կողմից դիտվում է որպես լքված տարածք: Ռուսաստանին թվում է, որ նա դեռ գերտերություն է և որ կարող է վերադարձնել այդ տարածքները»,- ասել է Մամեդովը:

No comments: