Saturday, July 2, 2011

Գերմանիայի արտգործանախարը մեկնում է Թուրքիա

Panorama.am. 1-7-2011- Թուրքական «Anka» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելեն թուրք պաշտոնակից Ահմեթ Դավութօղլուի հրավերով այսօր մեկնելու է Ստամբուլ: Երկկողմհարաբերություններից բացի արտգործնախարարները քննարկելու են Թուրքիայի ԵՄ անդամակցության և արաբական աշխարհի օրախնդիր հարցեր:
Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն` Վեստերվելենի այցը երկու երկրների միջև առկա լավ հարաբերություններն ավելի խորացնելու և ընդլայնելու միտում ունի:
Նշենք, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում (ԳԴՀ) բնակվում է շուրջ 3 միլիոն թուրք: Աշխարհի ամենամեծ թուրքական համայնքը Գերմանիայում է: Թուրքական համայնքի՝ գերմանական հասարակությանն ինտեգրվելու ցանկության լիակատար բացակայությունը, ապաստան տված երկրի հանդեպ ագրեսիվությունը և
համայնքի անդամների խիստ ցածր կրթամակարդակը այն հիմնախնդիրներն են, որոնք փորձում են լուծել գերմանական իշխանությունները:

No comments: