«Կոնգրեսի առաջնորդը հայտարարեց միայն, որ այդ ժամկետի լրանալուց հետո Կոնգրեսին կմնա միայն մեկ պահանջ` Սերժ Սարգսյանի եւ կոալիցիայի հրաժարականը: Իրականում այս խոսքերի տակ թերեւս նկատելի է մեսիջն իշխանությանը, որ Կոնգրեսը թեեւ հայտարարում է առաջին հերթին նախագահի, հետո խորհրդարանի արտահերթ ընտրության հաջորդական նախապատվության մասին, այնուհանդերձ պատրաստ է իշխանության հետ գնալ փոխզիջման եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ բանակցել` առկախելով Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը:
Արմատականությունից խուսափելու հանգամանքը հետաքրքրական է նաեւ այն վստահությամբ, որով Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսում էր այն մասին, որ Սերժ Սարգսյանի կամուկացը ժամանակավոր է, եւ նա վաղ թե ուշ նստելու է բանակցության սեղանին` հաղթահարելով իր շրջապատի դիմադրությունը: Կոնգրեսը թերեւս Սերժ Սարգսյանին մեսիջ է ուղղում այն առումով, որ պատրաստ է շրջապատի դիմադրությունը հաղթահարելու հարցում օժանդակել Սարգսյանին: Եվ հենց այդ տեսանկյունից էլ հետաքրքրական է հանրահավաքի մյուս մեսիջը, որ բացահայտ հնչեցրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը Մարտի 1-ի գործի վերաբերյալ:
Նա հայտարարեց, որ ընդդիմությունն առաջիկայում կենտրոնացնելու է ջանքերը Մարտի 1-ի տասը սպանությունների բացահայտմանը հասնելու համար: Իսկ ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է առաջին հերթին ճնշում իշխանական համակարգի եւ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի վրա: Եվ միգուցե Լեւոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի շրջապատի դիմադրության մասին խոսելիս նկատի ուներ հենց քոչարյանական գործոնը, որի ուղղությամբ էլ Կոնգրեսը թերեւս փորձում է ճնշում բանեցնել Մարտի 1-ի գործով` այդպիսով Սերժ Սարգսյանից պահանջելով պատասխան քայլ երկխոսության տիրույթում»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment