Saturday, July 16, 2011

Թուրքիան ճանաչել է Լիբիայի Ազգային անցումային խորհրդի օրինականությունը

Tert.am 15-7-2011- «ՌԻԱ նովոստի»–ն հաղորդում է, որ Ստամբուլում կայացած Լիբիայի հարցով շփման խմբի չորրորդ նիստի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ճանաչում է Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը որպես այդ երկրի ժողովրդի օրինական ներկայացուցիչ։
Ստամբուլյան հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել Ազգային անցումային խորհրդի աջակցության, լիբիական ճգնաժամի քաղաքական կարգավորմանն ուղղված քայլերի և լիբիական ժողովրդին մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ հարցեր։
Լիբիայի հարցով շփման խմբի մեջ են ընդգրկված մոտ 40 պետություն, ինչպես նաև ՄԱԿ–ի, Արաբական պետությունների լիգայի և Աֆրիկյան միության ներկայացուցիչներ։ Նախորդ երեք նիստերը կայացել են Դոհայում(Քաթար), Հռոմում(Իտալիա) և Աբու–Դաբիում(ԱՄԷ)։

No comments: