Thursday, July 14, 2011

Սերգեյ Մինասյան. Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ մերժում է Մեդվեդևի առաջարկները

Panorama.am. 14-7-2011- Ադրբեջանը այդ հայտարարություններով փորձում է ցույց տալ, որ պատրաստվում է մերժել Լավրովի վերջին այցի ժամանակ արված առաջարկությունները: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասած «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Մամեդյարովի հայտարարություններին:
Քաղաքագետը պատահական չհամարեց, այս հայտարարությունները Մամեդյարովի Մոսկվա կատարելիք այցից առաջ. «Ինչ որ ձևով փորձում են ստուգել միջազգային հանրության ռեակցիան, թե Ադրբեջանը փորձելու է այս ձևաչափից դուրս գալ: Ու թե ինչքանով դա կստացվի, ինչքանով դա կընդունվի միջազգային հանրության կողմից ժամանակը ցույց կտա»:
Մինասյանի համոզմամբ, Ադրբեջանի ղեկավարությունը ինչ որ շշմածության մեջ է և չի կարողանում հասականալ, թե ինչ ռազմավարություն կարելի է կիրառել. «Մյուս կողմից Մամեդյարովի այս հայտարարությունը միայն ու միայն նշանակում է, որ Ադրբեջանը փորձում է խուսափել, «դուրս պրծնել» Մադրիդյան սկզբունքների տրամաբանությունից: Եվ դա պատահական չէ, որ հենց հիմա է տեղի ունենում, որովհետև Ադրբեջանը տեսնում է արտաքին ուժերի կոնսոլիդացված ճնշումը և´ Ռուսաստանի, և´ Միացյալ նահանգների կողմից, որ պարտադրում են կողմերին, առաջին հերթին Ադրբեջանին, ընդունել Մադրիդյան սկզբունքները»:
«Քանի որ Մադրիդյան սկզբունքների գաղափարներից մեկը, որի մասին բազմիցս ադրբեջանական ղեկավարությունը թաքցնում էր, կամ փորձում էր խուսափել, դա հանրաքվեի մեխանիզմն է, որով Ադրբեջանը տալիս է իր համաձայնությունը Լեռնային Ղարաբաղի առանձնանալուն»,- նշեց նա:
Քաղաքագետի համոզմամբ, Ադրբեջանի նման պահվածքը մի այլ բան է ցույց տալիս, որ այս պարագայում Ադրբեջանի ռազմական շանտաժի հնարավորությունները բլեֆի են վերածվում. «Որովհետև հասկանալի է, որ նման պայմաններում Ադրբեջանը առավել ևս Ալիևը չի կարող ասել, որ Հայաստանն է սպառնում պատերազմով և մյուս կողմից նաև հասկանալի է, որ միջազգային հանրության ճնշման տակ Իլհամ Ալիևը նաև բանակցային գործընթացում մեծ խնդիրներ ունի, որովհետև այն տպավորությունն է ստեղծվում, որ Մադրիդյան սկզբունքների տրամաբանությունը պարտադրվելու է Ադրբեջանին»:

«Ադրբեջանի կողմից Մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու դեպքում միջազգային հանրությունը բացասական է վերաբերվելու և արդեն Ֆրանսիայի դեսպանը Ադրբեջանում, հայտարարել է, որ Մադրիդյան սկզբունքներից խուսափել կամ հրաժարվելը դա առնվազն անպատասխանատու քայլ է»,- նշեց Մինասյանը:
«ԼՂ բանակցային լիիրավ կողմ հանդես գալու գաղափարը քաղաքագետը հավանական համարեց, որ համանախագահների կողմից այն ծառայեցվի, որպես Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու լծակ, որպեսզի Ադրբեջանն ընդունի այս Մադրիդյան սկզբունքների փաստաթուղթը: «Ներկայումս եթե Ադրբեջանը հրաժարվի նաև Մադրիդյան սկզբունքներից ոչ ոք չի երաշխավորում այն, որ Ադրբեջանին ավելի վատ ու ծանր փաստաթուղթ չի պարտադրվի քան եղել է Մադրիդյան սկզբունքները»,- հավելեց նա:


No comments: