Saturday, July 30, 2011

Highland News. Հայկական պատմությունը եւ հայերի ավանդն ամերիկյան հանրությունում

NEWS.am-ը ներկայացնում է փիլիսոփայության դոկտոր Գ. Վ. Աբերսոլդի՝ կալիֆորնիական Highland News-ում հրապարակած հոդվածը՝ զգալի կրճատումներով.
«Հայերի պատմությունն արժանի է մեր հետաքրքրությանն ու ուսումնասիրմանը։ Ես հայերով եւ նրանց պատմությամբ սկսեցի հետաքրքվել մի քանի տարի առաջ, երբ հոդված էի գրում Չակ Դեմիրճյանի մասին։
Հայերի պատմությունը եղել եւ մնում է փառապանծ։ Չնայած դրան՝ ԱՄՆ մեկն է այն քիչ երկրներից, որը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Թուրքիան միշտ ժխտել է Ցեղասպանությունը, սակայն փաստերն անվիճելի են։
Հնարավոր է՝ հայերի ազդեցությունը հասկանալու լավագույն միջոցը նրանց ազդեցությունը մեր մշակույթի վրա գիտակցելն է։ Ջորջ Դոկմեջյան՝ Կալիֆորնիայի նախկին նահանգապետ, Անդրե Աղասի՝ թենիսիստ, Շեր՝ հայտնի երգչուհի եւ դերասանուհի, Մարկ Բանյան՝ դերասան, Վիլյամ Սարոյան՝ գրող, Գարի Կասպարով՝ շախմատի աշխարհի չեմպիոն, դոկտոր Ջեկ Գեւորգյան՝ բժիշկ։ Սրանք Ամերիկայի անվանի հայերի անուններից ընդամենը մի քանիսն են։
Հայաստանը հեշտ պատմություն չի ունեցել։ Այն եղել է քրիստոնեությունը 301 թվականի որպես պետական կրոն ընդունած առաջին երկիրը»։

No comments: