Saturday, July 30, 2011

Ալի Հասանովը «ապտակ է» ստացել Դեվիդ Կրամերից

Panorama.am. 30-7-2011- Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի պետ Ալի Հասանովը Մարդու իրավունքների «Freedom House» միջազգային կազմակերպության ղեկավար Դեվիդ Կրամերի արված հայտարարության վերաբերյալ հանդես է եկել անխոհեմ և անտակտ հայտարարություններով: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Freedom House» միջազգային կազմակերպության ղեկավար Դեվիդ Կրամեր քննադատել էր Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը: Դրանից մեկ օր անց Հասանովը մեղադրել էր «Freedom House»-ի ղեկավար Դեվիդ Կրամերին՝ վերջինիս մեղադրելով անիրազեկության և սուբյեկտիվության մեջ:
«Նախ և առաջ մինչև «Freedom House»-ի մեթոդաբանությունը, ինչպես նաև իմ օբյեկտիվ լինելու հանգամանքը կասկածի տակ առնելը, պարոն Հասոնովը և նրա գործընկերները պետք է իրենք հարց տան. ինչո՞ւ է այնպես ստացվել, որ միջազգային դիտորդների մեծ մասն անհանգստացած է Ադրբեջանում տեղի ունեցող իրավիճակով»,- լրատվականի հետ զրույցում հայտարարել է Կրամերը Վաշինգտոնի
«Եթե նրանք օբյեկտիվ լինեն, նրանք կտեսնեն, որ իրենց կառավարությունը չի հարգում մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները: Ես Ադրբեջանում վերջին անգամ եղել եմ 2008թ որպես ԱՄՆ պետքարտուղարի մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով օգնական: Իմ փորձերը կառուցողական համագործակցություն սկսել իշխանությունների հետ այս հարցերում, ցավոք սրտի, անհաջող եղան: Հիմա որպես «Freedom House»-ի ղեկավար, ես կցանականայի վերականգնել նախորդ փորձերը, եթե համոզված լինեի, որ կառավարությունը դրանց լրջորեն կվերաբերվի»,- նշել է Կրամերը:

No comments: