Wednesday, August 17, 2011

Շանթի Նվերը գնում է Հ1

Tert.am. 17-8-2011- Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրեն Սամվել Ֆարմանյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը`համաձայն որի`Հանրային հեռուստաընկերություն է տեղափոխվելու «Շանթ» հեռուստաընկերության լրագրող և մեկնաբան Նվեր Մնացականյանը, ով միաժամանակ վարում էր «Հորիզոն» լրատվական և «Հեռանկար» հասարակական-քաղաքական ծրագրերը «Շանթի» եթերում։
Սամվել Ֆարմանյանը տեղեկացրեց, որ Նվեր Մնացականյանն աշխատելու է Հանրայինի լրատվական և վերլուծական ծրագրերի բաժնում, մասնավորապես, վարելու է հարցազրույցներ, նաև` լրատվական թողարկումներ:

No comments: