Wednesday, August 17, 2011

Իրանը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ, բայց չի հանդուրժի որևէ ճնշում

Panorama.am. 17-8-2011- ՌԴ ԱԳ նախարար Ս.Լավրովն ու Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին քննարկել են Իրանի միջուկային ծրագիրը: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
«Մենք կողմ ենք նրան, որ սկսվեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, բայց դրա հետ մեկ տեղ մենք չենք հանդուրժի որևէ ճնշում: Մենք այն կարծիքին ենք, որ համագործակցությունն ու բանակցային գործընթացը` ավելի խելամիտ մոտեցումներ են»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը:
Իր հերթին Ս.Լավրովն ընդգծել է, որ Իրանի միջուկային խնդրի լուծումը լիովին կախված է այն բանից, թե որքան արագ կողմերը կանցնեն բուն բանակցություններին: Արդյունքների մասին կարելի կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանն ու Իրանը հասնեն քննարկման ակտիվ փուլին:
Ս.Լավրովը հավելել է նաև, որ այս հարցը մշտապես ՌԴ նախագահի ուշադրության ներքո է:

No comments: