
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2011-ի հունվար-հունիս ամիսների ընթացքում Թուրքիա է այցելել 25 295 հայաստանցի, նախորդ տարվա 23 423-ի դիմաց։
Միայն հունիսին Թուրքիա է այցելել 6 460 հայաստանցի, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 5,8 տոկոսով։
Նշենք, որ 2010-ին Թուրքիա էր այցելել Հայաստանի 69323 քաղաքացի, որն իր հերթին 7 տոկոսով ավելի էր 2009-ի համեմատությամբ։
No comments:
Post a Comment