Monday, August 8, 2011

Թուրքիայում վերաբացվեց Քառասուն մանկանց հայկական եկեղեցին

Tert.am. 8-8-2011- Թուրքիայում 9-ամյա դադարից հետո վերաբացվել է Քառասուն մանկանց հայկական եկեղեցին:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, Հաթայ նահանգի Իսքենդերուն շրջանում 1872թ. կառուցված եկեղեցում պատարագ է մատուցվել Ավետիս քահանա Թաբաշյանի ձեռամբ:
Ընդգծելով, որ Թուրքիայի հայ համայնքը շատ երջանիկ է եկեղեցու վերաբացման կապակցությամբ, քահանա Թաբաշյանն ասել է. «Մենք Թուրքիայում ապրում ենք խաղաղության և հանդուրժողականության մթնոլորտում»:
Վերջին անգամ Քառասուն մանկանց եկեղեցում պատարագ էր մատուցվել քահանա Սարգիս Սերոբ Բիլյանի կողմից 2002թ.: Քահանայի մահից հետո եկեղեցին չի գործել:

No comments: