Monday, August 8, 2011

Ամերիկացի օրենսդիրը Գրիգորյանի դեմ պայքարել է թուրքական փողերով. ԱՄՆ Կոնգրես

Tert.am. 8-8-2011- ԱՄՆ Կոնգրեսի Էթիկայի հանձնաժողովը հաստատել է, որ Հանրապետական կուսակցությունից կին կոնգրեսական Ջեն Շմիդտը Դեմոկրատական կուսակցության ազգությամբ հայ անդամ Դևիդ Գրիգորյանի դեմ պայքարում օգտագործել է ԱՄՆ-ում գործող թուրքական կազմակերպությունների ֆինանսական միջոցները:
Ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթը, Էթիկայի հանձնաժողովն իր որոշմամբ պարտավորեցրել է կոնգրեսական Շմիդտին Թուրք-ամերիկյան իրավական պաշտպանության հիմնադրամին վերադարձնել որպես «նվեր» ստացած 500 հազար դոլարը:
2008թ. ընտրություններում պայքարում էին դեմոկրատ Դևիդ Գրիգորյանը և հանրապետական Ջեն Շմիդտը: Քարոզարշավի ժամանակ Գրիգորյանը Շմիդտին մեղադրել էր այն բանում, որ վերջինս Անկարայի հովանավորությունը վայելող թուրքական լոբբիի կողմից ֆինանսական աջակցություն է ստացել Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևերի ընդունումը տապալելու համար: Իսկ թուրքամետ դիրքորոշմամբ հայտնի Շմիդտն անհիմն էր համարել Գրիգորյանի ներկայացրած մեղադրանքները և միանգամից մի քանի հայցեր ներկայացրել հայազգի քաղաքական գործչի դեմ:
Սակայն ամերիկացի կոնգրեսականը դատական գործընթացների ժամանակ չէր կարողացել վճարել իր փաստաբաններին: Վերջիններս Շմիդտի պարտքերի մասին տեղյակ էին պահել ԱՄՆ-ում գործող թուրքական կազմակերպություններին, որոնք էլ մեծ հաճույքով հոգացել էին Ջեն Շմիդտի ծախսերը:
Էթիկայի հանձնաժողովում լսումների ժամանակ կին կոնգրեսականն արդարացել է` պնդելով, թե ինքը չի իմացել այդ գումարների իրական ծագման մասին, դա իր կարծիքով եղել է նվեր և իբր իր փաստաբաններն իրեն խաբել են:

No comments: