Wednesday, August 3, 2011

Ինչո՞ւ ԱՄՆ-ն Ադրբեջանին գումար չի նախատեսել հատկացնել

ԱՄՆ արտաքին հատկացումների հանձանաժողովը օգնություն չի նախատեսում Ադրբեջանին: Սրա վերաբերյալ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի, որոշումը, հատկացումների երկարատև գործընթացի սկիզբն է միայն:
Ըստ նրա, ենթահանձնաժոողվի որոշման մեջ նշվել են խիստ սահմանափակ թվով երկրներին տրամադրվելիք գումարների չափերը, այդ թվում, Հայաստանին հատկացվելիք գումարի չափը` 40 մլն ԱՄՆ դոլար:
«Միաժամանակ մեծ թվով այլ երկրների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղին, ինչպես նաև Ադրբեջանին հատկացվելիք գումարի չափը չի նշվել` թողնելով այդ հարցի որոշումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի հետագա քննարկումներին: Եթե Ադրբեջանի մասով ենթահանձնաժողովը ոչինչ չի հիշատակում, ապա, Լեռնային Ղարաբաղի մասով ենթհանձնաժողովը վերահաստատել է, որ այն «ակնկալում է, որ տրամադրվող ֆոնդերը կբավարարեն ԼՂ հակամարտության տուժածների մարդասիրական կարիքները, արդեն իսկ ցուցաբերված ծրագրային կարողությունների շրջանակներում»:
Փաստորեն, ենթահանձնաժողովը արդեն իսկ հստակորեն արտահայտել է իր որոշումը Լեռնային Ղարաբաղին օգնություն հատկացնելու վերաբերյալ, պարզապես դեռևս չի կոնկրետացրել օգնության գումարի չափը»,-ասաց Բալայանը:

No comments: