Monday, August 22, 2011

5-րդ Համահայկական խաղերը փակված հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը

News.am. 22-8-2011- 5-րդ Համահայկական խաղերն ավարտված են: Խաղերը փակված հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Երեւանի Ազատության հրապարակում, իջեցվեց Խաղերի դրոշը, որն ի պահ տրվեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին եւ մարվեց Խաղերի կրակը:
Իսկ վերջին օրը հայտնի դարձան ֆուտզալի, բասկետբոլի եւ վոլեյբոլի հաղթողները: Սովորականի նման ամենահետաքրքիր պայքարը տղամարդկանց բասկետբոլի եզրափակիչում էր: Ավանդական դարձած Լոս Անջելես - Սոչի դիմակայությունում այս անգամ 93:86 հաշվով հաղթեցին Լոս Անջելեսի հայերը: Կանանց եզրափակիչում Թեհրանը 86:67 հաշվով ուժեղ էր Գլենդելի թիմից: Վոլեյբոլի տղամարդկանց եզրափակիչում Երեւանը 3:2 հաշվով հաղթեց Ստեփանակերտին: Կանանց պայքարում Ռուսաստանի Չալդիր քաղաքի թիմը 3:0 հաշվով առավելության հասավ սիսիանցիների նկատմամբ: Ֆուտզալի չեմպիոն դարձավ Երեւանի թիմը:
6-րդ Համահայկական խաղերը Երեւանը կընդունի 2015 թվականին:

No comments: