Monday, August 22, 2011

Մասոնականություն. ովքեր են, որտեղից և ինչ են ուզում. աստվածաբանի տեսակետ

-«Ձեր մասին զարհուրելի բաներ են պատմում, դրանք չեք գաղտնազերծի՞»
-«Մասոնականության մասին վերջին օրերին խոսեցին բազմաթիվ լրատվամիջոցներ, իսկ դիտարկումներում բացառապես այս կրոնաքաղաքական կառույցի մասին ոչ էական հարցեր էին։ Կառույցը քանի՞ անդամ ունի, այս պահին ինչո՞վ է զբաղված, ի՞նչ նպատակներ ու ծրագրեր է իրականացնում հարցերին պատասխանում էին կառույցի ղեկավարները. ի՞նչ եք կարծում կառույցի ղեկավարը «Ձեր մասին զարհուրելի բաներ են պատմում, դրանք չեք գաղտնազերծի՞» հարցին որքանով անկեղծ կպատասխաներ»,- այս կարծիքը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց աստվածաբան, մասոնական համակարգի մասին «Աստվածամարտները» խորագրով հոդվածաշարի հեղինակ Կարմեն Մարտիրոսյանը։
«Վտանգավոր մակերեսայնությամբ է դիտարկվում թե այս խնդիրը, թե շատ այլ կարևոր հարցեր. գուցե դա ժամանակի պակասն է. մարդիկ չեն հասցնում երևույթների էության մասին մտածել, որովհետև այդ երևույթները՝ լուրերը, դեպքերն ու դեմքերն այնքան շատ են այսօրվա մարդու կյանքում, որ մակերեսը շոշափելուց ավելին հասցնել հնարավոր չի լինում։ Եվ նշենք՝ ամեն ինչի էության հանդեպ համատարած անտարբերության մթնոլորտ ստեղծելն այն նպատակներից մեկն է, որն իրականացնում է նշված շարժումը՝ մասոնականությունը»,- ասաց նա։

-Մասոնականության իրական նպատակը նոր աշխարհակարգի հաստատումն է. դա հնուց հրեաների մոլուցքն էր
-Ըստ աստվածաբանի՝ այս շարժումն իր հիմքում ունեցել է նոր աշխարհակարգ (New World Order) ստեղծելու նպատակը, և ժամանակի ընթացքում տարբեր միջոցներ է կիրառել դրան հասնելու համար։ Իր ներկայիս հիերարխիկ կառուցվածով այն ուշ միջնադարյան է, սակայն նպատակային-աշխարհաքաղաքական նկրտումներով այն սնվում է մեր թվարկության սկզբից։
«Նոր աշխարհակարգի հաստատումը, որպես նպատակ, իր մոլեգին դրսևորումն ուներ հրեաների մոտ. դա Մեսիայի սպասման մոլուցքն էր, ով պիտի դառնար հրեաների արքան և հրեաներին արքա դարձներ ողջ աշխարհի վրա. եկավ Մեսիան, սակայն, չարդարացրեց հրեաների սպասումները. Նա բերում էր խաղաղություն ամեն հոգու, հրեաներն ուզում էին, որ միայն իրենք ապրեն հզոր և խաղաղ մի պետության մեջ, նա տալիս էր մարդու՝ աստվածանալու ուղին, հրեաներն աստվածընտրյալ էին համարում միայն իրենց և նվաստության զգացում էին ունենում՝ հեթանոսների՝ իրենցից գերակա, համարվելու մտքի առջև։ Ինչևէ, նրանք, ինչպես գիտենք, չընդունեցին Մեսիային, ով փշրում էր աշխարհակալ դառնալու իրենց երազանքը, և սկսեցին սպասել իրենց Մեսիային, որի գալուստն էլ սկսեցին նախապատրաստել»,- պատմեց Մարտիրոսյանը։
Խուսափելով սեփական մարգարեությունները չընդունողի պիտակից, ըստ աստվածաբանի, հրեաները մոտ 100թ. հավաքել են Հին կտակարանի իրենց բոլոր մագաղաթները, «սրբագրել»՝ այսինքն, բացառել բոլոր այն տեքստերը, որոնք իրականացել էին Հիսուս Քրսիտոսի գալստյամբ, և արտագրել ու տարածել՝ հաշվառելով բոլոր տառերը, որ հանկարծ տեքստային փոփոխություններ չլինեին։ Տառերի այդ հաշվարկների հիման վրա հետզհետե զարգացել է տառերի թվանշային խորհրդաբանության միստիկ գաղտնագիտության մի տեսակ, որ հայտնի է «կաբալա» անունով, որի խորհրդանիշերն էլ կարող ենք առատորեն տեսնել մասոնական «բացահայտ գործող» օթյակներում։

-Ստեղծագործողից սպառող. Մասոնականները թիրախն աստվածակերպ արարչից ուտիճ ստանալն է
-«Մասոնականությունն այն շարժումն է, որ բացահայտ խոսում է իր մասին, և լռում իր էության ու նպատակների մասին,- ասաց Մարտիրոսյանը,- այս շարժման մասին կան բազմահատոր հետազոտություններ, որ բացահայտում են նրանց հովանավորությամբ իրականացած արյունալի քաղաքացիական և միջազգային պատերազմների և այլ աղետների մանրամասներ, տնտեսագիտական հետաքրքիր աշխատանքներ կան, որտեղ, ներկայացնում են այս շարժման հիմնադրած ֆինանսական խարդախությունների համակարգերը և դրանց՝ կեղծարարություններով աշխատող մարդուց աշխատանքի արդյունքը կորզելու և մակաբույծներ ստեղծելու և դրանց սնելու միջոցները, կան ուսումնասիրություններ նրանց կրոնապաշտամունքային հավատալիքների և արարողակարգերի (արյունալի, դաժան խոշտանգումներով ուղեկցվող ծիսական սպանությունների և զանգվածային կոտորածների) մասին, բայց, ինչպես մեր զրույցի սկզբում նշեցի, ժամանակակից մարդն այդ խորացված հետազոտությունների ժամանակը չունի»։
Աստվածաբանի դիտարկմամբ, այսօր մասոնականությունը ողջ աշխարհում գրոհում է մշակույթը՝ կտրելով մարդուն սրտով խորհելու, իր էությունն ու մերձավորին զգալու, իր ազգային կերպը գոհությամբ և անաղարտ պահելու և սպառողից ստեղծագործողի կերպին վերադառնալու հնարավորությունից։ «Երբ մարդն ամբողջապես տարված լինի կենցաղային հոգսերով, նրա աջ ձեռքի՝ ողջ գործունեության, և ճակատի՝ բոլոր խոհերի վրա դրոշմված լինի մամոնայի պատկերը (ինչպես նշված է Հայտնության գրքում), այսինքն՝ վաստակելու և ծախսելու կնիքը, նոր աշխարհակարգը կհաստատվի. ես քաղաքականությունից շատ բան չեմ հասկանում, բայց վստահ եմ, որ պետությունների ղեկավարների մակարդակով աշխարհակալ՝ այսինքն, ամբողջ աշխարհի երկրների միության կարգի մի բան ստեղծելու նախադրյալներն արդեն կան. մասոնականները վերևում արդեն գրեթե ամեն բան պատրաստել են»,- նշեց նա։

-Դա դեռ հեռու է
-«Ո՞րն է դրա վտանգը» հարցին Մարտիրոսյանը պատասխանեց, որ դրա վտանգը լավ հասկանում են բոլորը, ում շահերին երբևէ հարվածել է մենաշնորհը որևէ ոլորտում. այս նոր աշխարհակարգում դա լինելու է մենաշնորհ բոլոր ոլորտներում. աշխարհը կառավարելու է մեկ միասնական «խորհրդարան» և դրա ղեկավարն է լինելու մեկը՝ հրեաների սպասած մեսիան, մասոնների պատրաստած նախագահը։ Ըստ մասոնական բազմաթիվ աղբյուրների՝ իրականություն է դառնալու ոսկե միլիարդի մասին տեսությունը, այսինքն՝ երկրի բնակչության մի մեծ մասը տարբեր ձևերով՝ համաճարակներ, ռումբեր, արհեստական տարերային աղետներ և այլն, կոտորվելու է և մնալու են ընտրյալները, ում սպասարկելու են մի շարք «պետքական ճանաչված աշխատավորներ», իսկ նրանք էլ լինելու են լիովին վերահսկելի։ «Կարծում եմ՝ դա առաջիկայում չի սպասվում,- ասաց աստվածաբանը,- դեռ շատ են վերինը փնտրող, անկախ մտածող, ազգային արժեհամակարգը պահպանող, աղոթող, սիրող և անհատույց նվիրվող մարդիկ. քանի դեռ նրանք էլ գործից եկող և հեռուստացույցի առաջ մինչև քնելու պահը զոմբիացող, բացառապես սպառելու համար ապրող չեն դարձել, մասոնական կառույցների նոր աշխարհակարգն իրականություն չի դառնա»։
Աղբյուր՝ Tert.am. 22-8-2011.

No comments: