Monday, August 22, 2011

«Իրանահայեր» կայքէջը հակերների թիրախ

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 22.08.2011: Երեկ, օգոստոսի 21-ի, առավոտից սկսած իրանահայ աշխույժ լրատվական կայքէջերից մեկը՝ «Իրանահայեր»-ը, հակերների ծանր հարձակումների թիրախ դարձավ, որի արդյունքում նույն օրվա կեսօրվանից անջատվեց կայքէջ-ընթերցող կապը:
Վերջին շրջանում նամանավանդ Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի թալանի ու նաեւ 5-րդ Համահայկական խաղերի կապակցությամբ աշխույժ իր լրատվությամբ այցելու-ընթերցողների մեծ շրջանակ էր ձեռք բերել «Իրանահայեր»-ը, ինչը վստահաբար շատերին դուր չէր գալիս թուրքերից սկսած ու վերջացրած մենատիրությամբ ու անգիտակցությամբ տառապող հայերով:
Այնուամենայնիվ, մեզ հասած տեղեկությունների համաձայն կայքէջի պատասխանատուները աշխատում են հնարավորինս շուտ այն վերականգնել եւ հավանաբար այսօր երեկոյան կարգի բերվի այն:
Հուսանք շուտով կվերսկսվի «Իրանահայեր»-ի բնականոն աշխատանքը եւ կշարունակվի անխափան:

No comments: