Saturday, August 6, 2011

Սգո տարեթիվ. Հիրոսիմայի ռմբակոծումից 66 տարի է անցել

News.am. 6-8-2011- Ճոպոնիայում նշվում է Հիրոսիմայի ռմբակոծման 66-րդ տարելիցը: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Խաղաղության զբոսայգում հավաքվել են աշխարհի 66 երկրների եւ Ճապոնիայի հանրության ներկայացուցիչներ, որոնց թվում են ԱԷԿ-ի վթարից տուժած Ֆուկուսիմա նահանգի բնակիչներ:
Հիրոսիմայի քաղաքապետ Կաձումի Մացուին ընթերցել է Խաղաղության հռչակագիրը, որում միջազգային հանրությանը կոչ է արվում հասնել միջուկային զենքի ոչնչացման: Նա նաեւ Ճապոնիայի իշխանություններից պահանջել է վերանայել ատոմային էներգետիկայի ոլորտում քաղաքականությունը: «Ճոպոնիայի կառավարությունը պետք է ատոմային էներգետիկայի ոլորտում վերանայի ազգային քաղաքականությունը եւ կոնկրետ քայլեր ձեռնարկի` վթարի հետեւանքների վերացման ուղղությամբ` բնակչության վաստահությունը վերականգնելու համար»,-ընդգծել է Մացուին:
Հիշեցնենք, որ 1945 օգոստոսի 6-ին ամերիկացիները Հիրոսիմայի վրա ատոմային ռումբ էին նետել, որը պայթել էր քաղաքից 600 մետր բարձրության վրա: Արդյունքում զոհվել էր ավելի քան 140 հազար մարդ: Օգոստոսի 9-ին երկրորդ ռումբը նետվել էր Նագասակիի վրա:


No comments: