Saturday, August 6, 2011

«Հայկական ժամանակ». Վիզները ծուռ

Իշխանություն – ընդդիմություն բանակցություներում արդեն երրորդ ռաունդն է` որեւէ լրագրող չի մոտենում եւ որեւէ հարց չի ուղղում «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչներին: Յուրաքանչյուր ռաունդից հետո իշխանական պատվիրակությունում ընդգրկված ՕԵԿ-ականներ Մհեր Շահգելդյանն ու Խաչիկ Հարությունյանը դուրս են գալիս, լուռ կանգնում-կանգնում ու հեռանում են: Նրանք կարծես զգում են, որ խիստ ավելորդ են: Այս ընթացքում շատերն արդեն արձանագրել են, շատերը նաեւ հայտարարել են, որ ՕԵԿ-ը քաղաքական դիակ է եւ, ըստ էության, վերածվել է ՀՀԿ-ի կցորդի: Դա լավագույնս երեւում է իշխանություն – ընդդիմություն բանակցությունների ժամանակ:

No comments: