Saturday, August 6, 2011

ԱՍԱԼԱ–ն լացեցրեց Թուրքիայի խորհրդարանի նախագահին

Tert.am. 5-8-2011- Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը հանդիպել է Թուրքիայի պատերազմի հաշմանդամների, նահատակների այրիների և որբերի միության անդամների հետ։
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, հանդիպման ընթացքում Ջեմիլ Չիչեքը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում հիշել է նաև իր զոհված մերձավորներին և լաց եղել։
«Իմ ընտանիքը նույնպես երկու զոհ է տվել։ Նրանցից մեկը զոհ է գնացել ԱՍԱԼԱ–ի, իսկ մյուսը՝ Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) ահաբեկությանը»,– ասել է Թուրքիայի խորհրդարանի նախագահը։

No comments: