Tuesday, August 2, 2011

Վերջին 7 ամիսների ընթացքում ադրբեջանական բանակն ավելի քան 60 զինվոր է կորցրել. ադրբեջանցի փորձագետ

Tert.am. 1-8-2011- Վերջին 7 ամիսների ընթացքում ադրբեջանական բանակում մահացել է ավելի քան 60 զինվոր։ Այս մասին SalamNews–ի հետ զրույցում ասել է ադրբեջանցի ռազմական փորձագետ Յաշար Ջաֆարլին։
Ջաֆարլին նշել է, որ ադրբեջանցի զինվորները, մասնավորապես, մահացել են «ինքնասպանության, ճանապարհային վթարների, հիվանդությունների և հայկական կողմի հարձակումների» հետևանքով։
Ադրբեջանցի փորձագետը նշել է, որ քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև չի ստորագրվել խաղաղ համաձայնագիր, կողմերը շարունակելու են ծանր կորուստներ կրել։

No comments: