Tuesday, August 2, 2011

«Գնա մեռի,արի սիրեմ» կամ ներողություն վրացական ոճով

Bnaban.am. 2-8-2011- Չի բացառվում, որ Վրաստանի նախագահն անզգուշաբար է արտահայտվել` ասելով, որ Վրաստանի կամ Ադրբեջանի ցանկացած ընդդիմախոս ընդհանուր թշնամի է: Թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Խաղաղության եւ ժողովրդավարության կովկասյան ինստիտուտի տնօրեն Գիա Նոդիան: Նրա խոսքով, վրացական իշխանությունների քաղաքականությունն, ընդհանուր առմամբ, միտված է պահպանելու հավասարակշռությունը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում:
«Դա, հավանաբար, այնքան էլ մտածված հայտարարություն չէր, բայց քաղաքական կուրսը միտված է երկու հարեւանների հետ լավ հարաբերությունների պահպանմանը»,- համոզմունք է հայտնել փորձագետը:
Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է արդյոք նման «անզգույշ» արտահայտություններն ապագայում ազդեն Երեւանի եւ Թբիլիսիի դիվանագիտական հարաբերությունների վրա, Նոդիան ասել է, որ չի կարող երաշխավորել ապագայի համար, բայց այսօր նման բան լինել չի կարող:

No comments: