Monday, August 8, 2011

Իտալական «Իլ դեմոկրատիկո» օրաթերթը հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ

News.am. 7-8-2011- Իտալական համացանցային «Իլ դեմոկրատիկո» օրաթերթը հրապարակել է լրագրող Արմանդո Պասկալեի «Չկազմված մի պետության պատմություն. իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» հոդվածը:
Հոդվածում, անդրադառնալով Կոսովոյի անկախության ինքնահռչակմանը եւ Հարավային Սուդանի համաժողովրդական հանրաքվեով վավերացված անկախությանը, լրագրողը հաստատում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման անհրաժեշտությունը միջազգային հանրության կողմից:
Հոդվածում նշվում է, որ Ղարաբաղը դեռեւս նախաքրիստոնեական ժամանակներից բնակեցված է եղել հայերով, եւ հետեւաբար, եղել է Հայաստանի անբաժան մասը: Բաքուն վարել է պատմականորեն հայկական տարածքները բռնի ազերիացնելու քաղաքականություն, գիտակցաբար թուլացրել է հայկական գյուղերի տնտեսությունը, խրախուսել բնակիչների արտագաղթը տարածաշրջանից, հայերի դեմ իրականացրել չարաշահումներ եւ բռնություններ:
Լրագրողն ընդգծում է, որ Ղարաբաղը, ճանաչված չլինելով հանդերձ, ներկայումս ունի ինքնիշխան պետության բոլոր հատկանիշները` խորհրդարան, սեփական կառավարություն եւ բյուրոկրատիա: Ադրբեջանի հետ նրա վերամիավորումը կոտնահարի միջազգային իրավունքի սկզբունքներն` ինքնորոշման իրավունքի մասով:

No comments: