Saturday, August 6, 2011

Կալկաթայի Հայոց ճեմարանը կազմակերպում է 8-10 տարեկան երեխաների ընդունելություն

Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը կազմակերպում է 8-10 տարեկան երեխաների ընդունելություն: Ընդունելությունը կատարվում է հարցազրույցով: Ուսման, կեցության և ուղևորության բոլոր ծախսերը հոգում է Ճեմարանը:

Ընդունելության համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը.

- Անձնագիր կամ ծննդյան վկայական
- Համաձայնագիր` ծնողների կամ խնամակալի կողմից
- Դպրոցի վիճակացույց (առաջադիմության թերթիկ)
- Բժշկական տեղեկանք առողջության վերաբերյալ
- Լուսանկար 4x (3 x 4)
- Դիմում

Դիմումներն ընդունվում են մինչև 2011 թ. սեպտեմբերի 25-ը: Փաստաթղթերը կարող եք ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն, երկուշաբթիից ուրբաթ ժամը` 10:00 մինչև 16:00:

Տեղեկությունների համար զանգահարել 010 517 199: Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել www.armeniancollege.in համացանցը:

No comments: