Saturday, August 6, 2011

Հայաստանը կմասնակցի Սեւծովյան միջազգային տնտեսական ֆորումին

News.am. 6-8-2011- Յալտայում հոկտեմբերի 7-8-ին կկայանա 2-րդ Սեւծովյան միջազգային տնտեսական ֆորումը: Միջոցառմանը կմասնակցեն կառավարական, գործարար, փորձագիտական շրջանակների շուրջ 150 ներկայացուցիչներ Ուկրաինայից, Վրաստանից, հայաստանից, Թուրքիայից, Բուլղարիայից, Ռումինիայից, Մոլդովայից, Ադրբեջանից, նաեւ Եվրոպայի երկրներից:
Ղրիմի կառավարության մամուլի ծառայության տվյալներով, ֆորումի ծրագրում կընդգրկվեն սեւծովյան երկրների տնտեսական զարգացման ոլորտին վերաբերող հարցեր, ինչպիսիք են արգրոարդյունաբերության եւ օրգանիկ ագրոարդյունաբերության ոլորտներում միջտարածաշրջանային եւ միջազգային կլաստերների ստեղծման հեռանկարները, միջազգային եւ միջտարածաշրջանային համագործակցությունը հանգստավայրերում բուժման եւ տուրիզմի շուկայի զարգացման համար, հաղորդում է www.e-crimea.info-ն:

No comments: